01/19/2026

Ջրվեժի բարձունքում կմնաս…

Ջրվեժի բարձունքում կմնաս…

Դավիթ-Բեկ կերպարավորած Կամո Արզումանյան

Գնացիր մեր առօրյայից, մշակույթի աշխարհից, ընկերոջ ու համերկրացու կյանքից: Անվանի թատերական գործիչն ու շնորհալի կազմակերպիչը մեզանի՛ց գնաց: Կենարար հումորի շա՜տ բան պակասեց գեղարվեստի մեր բարձր աշխարհում: Թանկագին Կամո Արզումանյան դերասանի համաժողովրդական վաստակի բնորոշիչ է անփարատ վշտով գրված «Ափսոսանք» բանաստեղծությունը` մեծ արտիստի, հայրենասեր քաղաքացու պատվարժան հիշատակին:

 

Ափսոսանք

Ջրվեժի դո՛ւ բարձունք, հարակա՛,

Արդեն, անարդյունք իմ արցո՛ւնք,

Քո հոգին վերընթաց, թափառած,

Տառապած` արվեստի հանուն։

 

Հումորի, երգեհոն մե՜ծ երթի

Թատրոնում` աղոթքի ճգնած,

Շտապեցիր մի ուղի, որ ավա՜ղ

Քո աղը ու հացը սգանք:

 

Խոցեցիր մորմոք անողոք

Կապանի՛ ոգի, ափսոսա՜նք,

Ջրվեժի ուժգնությամբ խրո՛խտ`

Ղեկավար, մարտիկ, դերասան:

Արթուր Առաքելյան

Հայաստանի գրողների միության անդամ,

«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ տնօրեն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: