01/19/2026

Էդուարդ Աղաջանյանը հիշեցնում է. միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ աշխատանքային

Էդուարդ Աղաջանյանը հիշեցնում է. միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ աշխատանքային

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր չհայտարարելու որոշմանը:

«Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է, որպես ոչ աշխատանքային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդուարդ Աղաջանյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: