01/19/2026

Պայքարում են կյանքի համար. հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց

Պայքարում են կյանքի համար. հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց

Կրակոցը հնչել է հենց զորամասում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել պայմանագրային  զինծառայող։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` զինծառայողը Երևանի Միքայելյան վիրաբուժական կենտրոնում է։

«Այժմ զինծառայողին վիրահատում են։ Բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը»,–ասաց Հովհաննիսյանը։

Երիտասարդը պայմանագրային զինծառայող է և ծառայում է պաշտպանության նախարարության մայրաքաղաքում գտնվող զորամասերից մեկում: Ի դեպ, կրակոցը հնչել է հենց զորամասում:

Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինի պետ Նաիրա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ քննություն է տարվում 1995–ին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները»,–տեղեկացրեց Հարությունյանը։ Քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: