01/19/2026

Նվիրված մեծ քնարերգուին

Նվիրված մեծ քնարերգուին

Այս ամսին լրանում է հայ քնարերգության ինքնատիպ դեմքերից մեկի` Հովհաննես Շիրազի ծննդյան 105-ամյակը։ Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում անցկացվեց ցերեկույթ «Խենթ Օնիկից` մայրապաշտ Շիրազ» խորագրով։ Միջոցառման կազմակերպիչ` մարզային գրադարանի մատենագիտության եւ տեղեկատվության բաժնի մատենագետ Քրիստինե Վեզիրյանը նախ անդրադարձավ բանաստեղծի անուրախ  մանկությունը, երբ վեց տարեկանում զրկվելով հորից, ընկավ որբանոց եւ մորն օգնելու համար ստիպված էր թողնել որբանոցը։ Այնուհետեւ անդրադարձ եղավ բանաստեղծի մայրական թեմային` «Հուշարձան մայրիկիս» գրքին, հնչեցին բանաստեղծություններ եւ երգեր` Շիրազի բանաստեղծությունների տեքստերի հիման վրա։ Ներկայացվեցին հետաքրքրական դրվագներ Շիրազի խենթուխելառ մանկությունից եւ պատանեկությունից։ Մասնավորապես, պատանի Հովհաննեսը շուկայում որբ տղաների հետ ջուր էր ծախում եւ հետո խոստովանել է, որ այդ գործի մեջ էլ էր ձախողակ։

Սպասարկման բաժնի մի անկյունում  ցուցահանդես էր բացվել «Շիրազը` անզուգական մայրերգակ» խորագրով։ Ցերեկույթին ակտիվ մասնակցություն ունեցան Կապանի N2 ավագ դպրոցի 11-րդ դասարանցիները, ովքեր հանդես եկան երգով եւ ասմունքով։

Միջոցառման կազմակերպիչը շնորհակալություն հայտնեց «Մշակութային նախաձեռնություններ» ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանին եւ նրա թիմակիցներին։

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: