01/19/2026

Այսօր Գրիգոր Գեւորգյանի զոհվելու օրն է

Այսօր Գրիգոր Գեւորգյանի զոհվելու օրն է

Ծնվել է 1952 թ. հուլիսի 5-ին Շաղատ գյուղում։
Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ուսումը շարունակել է Սիսիանի Պրոֆտեխուսումնարանում։ Այսուհետև ավարտել է Սիսիանի շինարարական տեխնիկումը։ 1972-74 թթ ծառայել է ԽՍՀՄ բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Տաթևի ՀԵԿ-ում, Արփա-Սևան շինանարարությունում որպես շինարար վարպետ, իսկ 1993թ պայմանագրային ծառայության է անցել Սիսիանում տեղակայված թիվ 80046 զորամասում։ Մասնակցել է Սիսիանի սահմանների պաշտպանությանը, Քելբաջարի շրջանից հարձակման կասեցմանը։
Զոհվել է 1993թ. Ապրիլի 18-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։
Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Սիսական ջոկատ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: