01/19/2026

ԱԻՆ-ն ու ոստիկանությունը պե՞տք է իրար միացնել. նախարար Ցոլակյանի կարծիքը

ԱԻՆ-ն ու ոստիկանությունը պե՞տք է իրար միացնել. նախարար Ցոլակյանի կարծիքը

Արտակարգ իրավիճակների նախարարը հիշեցնում է` ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, իսկ ԱԻՆ-ի դերը հումանիտար է:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ այնքան էլ ճիշտ չէ ԱԻՆ-ն ու ոստիկանությունն իրար միացնելու ու մեկ նախարարություն ստեղծելու գաղափարը:

«Ճիշտ է` իմ պատասխանը կարող է սուբյեկտիվ գնահատվել, սակայն կարծում եմ, որ ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի և իր հիմնական դերը դա է, իսկ ԱԻՆ-ի դերը հումանիտար է: 1992-ից ԱԻՆ-ին տեխնիկական հագեցվածության հարցով պետությունը չի օգնել, և մեր՝ 600-ից ավելի տեխնիկան ձեռք է բերվել հումանիտար օգնության միջոցով: Կարծում եմ՝ հումանիտարն ու պատժիչ գործողություններն իրար հետ չեն բռնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ կուսակցությունն ունի կառավարության կառուցվածքի իր այլընտրանքային տարբերակը։ Նրանք առաջարկել են ոստիկանությունն ԱԻՆ-ի հետ միավորել մեկ նախարարության մեջ՝ Ներքին գործերի նախարարություն անվան տակ:

armeniasputnik.am

 



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: