01/19/2026

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ՀԱԼԵՊ, «Գանձասար».- Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արեւելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների եւ արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915-ին, Օսմանյան կայսրության կողմից գործադրված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձեւելու որոշում,  որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

yerkir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: