01/19/2026

Ողբերգական դեպք Կապանում. որդին ավտոտնակում գտել է կախված հորը

Ողբերգական դեպք Կապանում. որդին ավտոտնակում գտել է կախված հորը

Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Կապան քաղաքի Շահումյան փողոցի 35-րդ շենքի բնակարաններից մեկում ապրող 70-ամյա մի տղամարդ ինքնասպանություն է գործել:

Թոշակառուի դին հայտնաբերվել է իրենց շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում:

Որդին տեսնելով, որ հայրը չկա `փնտրել է նրան, ապա գնացել ավտոտնակ: Եվ հենց ավտոտնակում էլ գտել է հոր դին՝ առաստաղից հաղորդալարով կախված:

Անմիջապես ահազանգել է շտապօգնություն: Ժամանած խումբն արձանագրել է, որ տղամարդը մահացած է:

Մեր տեղեկություններով՝ մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

armeniasputnik.am




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: