01/19/2026

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը Կապանում

ՀՀ  տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը Կապանում

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 19-ին, գտնվելով Սյունիքի մարզում, Կապանում ուսումնասիրել է տեղական կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրական հնարավորությունները:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Սուրեն Պապիկյանին եւ նրա հետ մարզ այցելած ՀՀ մյուս մարզպետներին ուղեկցել է «Լամաքս գրուպի» ընկերություններ. «Պորկպրոդ» ՍՊԸ-ում նրանք ծանոթացել են խոզաբուծական ֆերմայի առանձնահատկություններին, «Վամաքս» ՍՊԸ-ում՝ խոշոր տոհմային եղջերավոր անասունների պահման եւ աճեցման պայմաններին, ստացվող կաթի եւ մսի որակին, «Մարիլա» ՍՊԸ-ում՝ վերոնշյալ ֆերմաներում ստացված հումքից արտադրվող մսամթերքի եւ կաթնամթերքի տեսականուն:

Ընկերություններն ընդհանուր մոտ 250 աշխատատեղ են ապահովում:

На данном изображении может находиться: 2 человека, экран

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: