01/19/2026

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին և կաշխատեն մինչև 20:00-ն:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անց էր կացվել մարտի 31-ին, սակայն ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ ոքի չէր հաջողվել ստանալ ձայների 50%-ից ավելին, ընդ որում՝ ամենաշատ ձայները հավաքել էր Զելենսկին՝ 30,24%, մինչդեռ Պորոշենկոն ստացել էր ընդհանուր քվեների 15,95%-ը:

Ապրիլի 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրությունների պաշտոնական արդյունքները, հայտարարել էր քվեարկության երկրորդ փուլի մասին:

Ընտրատեղամասերի փակվելուց հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն քվեաթերթիկների մշակման գործընթացը, իսկ ձայների հաշվարկի մասին տվյալները կտեղադրվեն և շարունակաբար կթարմացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ընդ որում՝ ԿԸՀ-ն պետք է ընտրությունների արդյունքների մասին պաշտոնապես հայտարարի մինչև սույն թվականի մայիսի 1-ը, իսկ Ուկրաինայի նոր նախագահը պաշտոնը կստանձնի մինչև հունիսի 3-ը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: