01/19/2026

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել (լուսանկարներ)

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել (լուսանկարներ)

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացած 6 պայթյունի հետևանքով, ըստ որոշ լրատվամիջոցների, զոհերի թիվը 160-ի է հասել, տուժածների թիվը գերազանցում է 300-ը, գրում է news18.com-ը:

Պայթյունները որոտացել են տեղի ժամանակով 08:45-ի սահմաններում, երբ եկեղեցիներում ընթանում էին Զատիկին նվիրված պատարագները:

Հաղորդվում է, որ պայթյուններից 3-ը որոտացել են մայրաքաղաքի Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում, մյուս 3-ը՝ Կոլոմբո, Նեգոմբո և Բատտիկալոա քաղաքների եկեղեցիներում, ընդ որում՝ պայթյուններից 2-ն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից:

Կառավարության հայտարարությւան համաձայն՝ հաջորդ 2 օրերին Շրի Լանկայի բոլոր դպրոցները պայթյունների առնչությամբ կփակվեն:



















tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: