01/19/2026

Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի. նրանցից 35-ն օտարերկրացի են

Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի. նրանցից 35-ն օտարերկրացի են

Շրի Լանկայում տեղի ունեցած 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

«Այս պահին զոհերի թիվը 215 է: 7 կասկածյալ ձերբակալվել է: Զոհերի թվում կա 35 օտարերկրացի»,- ասված է Շրի Լանկայի News 1st հեռուստաընկերության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

Շրի Լանկայում Զատկի տոնակատարության ժամանակ 8 պայթյուն է որոտացել տարբեր վայրերում: Երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: