01/11/2025

Ապրիլի 20-ին եւ 21-ին փլվել է Խդրանց գյուղի եկեղեցին

Ապրիլի 20-ին եւ 21-ին փլվել է Խդրանց գյուղի եկեղեցին

Ինչպես տեղեկացնում է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը, ս.թ. ապրիլի 20-ին եւ 21-ին փլվել է Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղի եկեղեցին, որ տարիներ շարունակ գտնվում էր վթարային վիճակում:

Կապանից 8 կմ հյուսիս-արեւելք գտնվող գյուղի եկեղեցին, որի անունը հայտնի չէ, հիմնադրվել է 1892  կամ 1899 թվականին:

Դատելով Ղեւոնդ Ալիշանի «Սիսական» կոթողային գործից, կարելի է նշել, որ Խդրանցն Արեւելյան Բաղքի (Քաշունիքի կամ Բարկուշատի) երբեմնի Սիրքյադազ (Սիրքեադազ կամ Սիրքաթաս) գյուղն է, որ հետագայում կոչվել է Խնդրանց, ավելի ուշ՝ Խդրանց: Իսկ թե ինչպես է կոչվել հնում՝ դժվար է ասել:

Հայտնի է նաեւ գյուղի տարածքի ամենանշանավոր պատմամշակութային հուշարձանը՝ Չորեքդռնի վանքը՝ երեք եկեղեցիով, որոնցից երկուսը վաղուց են փլված:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: