01/19/2026

Նախնական արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին

Նախնական արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին

Ուկրաինայի ազգային էքզիթ փոլի արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍ-ը, ազգային էքզիտ փոլի նախնական արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձաների 73.2 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը:

112 Украина և  NewsOne հեռուստաալիքների էքզիտ փոլի տվյալներով Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 72.5 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 27.5 տոկոսը:

Վլադիմիր Զելինսկին աջակցության համար շնորհակալություն է հայտնել ընտրողներին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: