01/19/2026

Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել Է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով: Այդ մասին ապրիլի 22-ին հայտնել Է «Ֆարս» իրանական գործակալությունը:

«Միջազգային իրավունքի համաձայն, Հորմուզի նեղուցը ջրային ճանապարհ Է, եւ եթե մեզ թույլ չտան դրանից օգտվել, մենք այն կփակենք»,-գործակալությունը մեջբերել Է Թանգսիրիի խոսքը:

Անցյալ տարվա վերջին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սպառնացել Է խոչընդոտել Պարսից ծոցի շրջանից նավթի արտահանմանը, եթե ԱՄՆ-ն Իրանին խանգարի սեփական նավթը վաճառել պատժամիջոցների շրջանակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: