01/19/2026

Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

 ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա  նիստը: Ապրիլի 22-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի աշխատանքային զեկույցը, իսկ խորհրդարանականները հարցեր ուղղեցին նրան։

Ապրիլի 16-ին մեկնարկած քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և կից ներկայացված նախագծերի փաթեթին:
 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը:

Ապրիլի 18-ի նիստում Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Գարեգին Բաղրամյանին։

Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը:

Ապրիլի 22-ին խորհրդարանի պատգամավորները Գեղամ Գևորգյանին ընտրեցին ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: