01/19/2026

ՀՀ-ի դեմ Լիդիանի շահերը միջագային դատարանում ներկայացնելու է աշխարհի հզոր իրավաբանական ընկերություններից մեկը

ՀՀ-ի դեմ Լիդիանի շահերը միջագային դատարանում ներկայացնելու է աշխարհի հզոր իրավաբանական ընկերություններից մեկը

«Քանի դեռ հայցը չկա, Կառավարությունը չի կարող անուններ նշել, թե ովքեր են լինելու իր ներկայացուցիչները»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե  ովքեր են միջազգային դատարանում ներկայացնելու Կառավարության շահերը: 

Այլ մանրամասներ Անդրանիկ Գրիգորյանը չներկայացրեց:

Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը վարձել է աշխարհի առաջատար Freshfields իրավաբանական խորհրդատվական ընկերությանը՝ Հայաստանի դեմ միջազգային դատարանում Լիդիանի շահերը ներկայացնելու համար:

Freshfields-ը աշխարհի ամենախոշոր արբիտրաժային իրավաբանական ընկերությունն է, որն ունի պետությունների դեմ հաղթած տասնյակ արբիտրաժային գործեր: Վերջին աղմկահարույց գործերից է Freshfields-ի կողմից Cristallex կանադական հանքարդյունաբերական ընկերության համար Վենեսուելայի կառավարության դեմ հաղթած դատական գործն է: 2016 թվականին միջազգային դատարանը որոշում կայացրեց ընդդեմ Վենեսուելայի, պարտավորեցնելով վճարել կանադական հանքարդյունաբերական ընկերությանը ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար: Հիմա այս նույն իրավաբանական ընկերությունը, որը շահել է Կանադական Crystallex-ի գործն ընդդեմ Վենեսուելայի կառավարության ներկայացնելու է Լիդիանի շահերը:

Հատկանշական է, որ Վենեսուելայի կառավարությունը մերժել էր արդեն ներդրումներ կատարած Crystallex-ին տրամադրել բնապահպանական թույլտվությունները: Այստեղ նույնպես Վենեսուելայի կառավարությունը փորձաքննություն էր նշանակել, ու եզրակացրել, որ հանքը բնապահպանական վտանգներ է պարունակում: Միջազգային արբիտրաժային դատարանի որոշման մեջ, սակայն ասվում է, որ այն բնապահպանական հիմնավորումները, որ կան այդ զեկույցում և որի հիման վրա կառավարությունը մերժել է թույտվություն տրամադրել կանադական ընկերությանը, այնքան անհիմն են, որ «իրավական տեսանկյունից լուրջ տարակուսանքի տեղիք են տալիս»:

Դատարանը մեղադրել է Վենեսուելայի կառավարությանը «կողմնակալ, խտրական և անթափանց« գործելաոճի մեջ և որոշում կայացրել հօգուտ կանադական հանքարդյունաբերողի: Լիդիանի դեպքում խոսքը նույիսկ ոչ թե բնապահպանական թույլտվություն տրամադրելու, այլ արդեն տրամադրված թույլտվության պայմաններում Լիդիանի մուտքի իրավունքը խոչընդոտելու մասին է:

Այն, որ Լիդիանի շահերը ներկայացնելու է աշխարհի ամենահզոր Freshfileds իրավաբանական ընկերությունը, առնվազն պետք է մտահոգի ոչ միայն կառավարությանը, այլև՝ հանրությանը: Քանի որ նման իրավախորհրդատուի հետ:

asekose.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: