01/19/2026

Հայաստանում ռուսական ավիաբազան համալրվել է նոր կործանիչներով

Հայաստանում ռուսական ավիաբազան համալրվել է նոր կործանիչներով

Բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչները կտեղադրվեն Էրեբունի օդանավակայանում: Նոր կործանիչները փոխարինելու են МиГ-29 ինքնաթիռներին: Ծրագրվում է տեղադրել 18 ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Զինափոխությունը ծրագրվում է սկսել հաջորդ տարվանից և կանցկացվի 2 փուլով: Су-30СМ-ը 4++ սերնդի, երկտեղանի գերհնարքային կործանիչ է:

Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար:

Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը: Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել: Կիսվել Մեկնաբանություններ 

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: