01/19/2026

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում մեկնարկեց ավանդական ջահերով երթը

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում մեկնարկեց ավանդական ջահերով երթը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երթի մեկնարկին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ձեր երթը շարունակվում է, քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ: Ձեր երթը շարունակվելու է, քանի դեռ մարդկության դեմ ծանր հանցագործություն կատարած պետության իրավահաջորդը, այսինքն ներկայիս Թուրքիան և նրա իշխանությունը շարունակում են մերժման և ժխտողական քաղաքականությունը»:

Ներկաներն այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո վառեցին  ջահերն ու շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ երթի ավարտին ծաղիկներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: