01/19/2026

Մտածենք նախեւառաջ պահանջատիրոջ մասին

Մտածենք նախեւառաջ պահանջատիրոջ մասին

...Ոչ թե պարզապես մեր հիշողությունը նորոգենք ու սգանք, այլ գիտակցենք ու ըմբռնենք կատարվածի պատճատռներն ու հետեւանքները, իմաստավորենք պատմությունը եւ պատրաստ լինենք ապրելու նոր ժամանակներում:

Ցավից սեղմվելու եւ աշխարհին մեր ցավն անընդհատ ցուցանելու փոխարեն (կամ՝ դրա հետ մեկտեղ) զորանալու եւ բռունցքվելու խորհուրդ մտցնենք մեր մտքի ու ջանքի, մեր վարքի մեջ: Եվ առաջ մղենք պարտություններ ու կոտորածներ այլեւս թույլ չտալու, մեր պետությունն ու անկախ պետականությունը մեզանով զորացնելու գիտակցումը:

Որ կարողանանք բարձր պահել գլուխներս նոր մարտահրավերների հորձանուտում, որ իրավունք ունենանք արժանապատվորեն հաղորդվել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հոգիներին, որ կարողանանք ուղիղ նայել աշխարհին, ապագային:

Հայրենակերտումի նոր ժամանակներ են:

Մտածենք նախեւառաջ պահանջատիրոջ մասին, որ Հայաստանի Հանրապետությունն է:

15 ապրիլի 2015 թ.
Սամվել Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: