01/19/2026

Կապան քաղաքի Բաղաբերդ և Ձորք թաղամասերի գազամատակարարումը ապրիլի 25- ին ժամանակավորապես կդադարեցվի

Կապան քաղաքի Բաղաբերդ և Ձորք թաղամասերի գազամատակարարումը ապրիլի 25- ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ     կատարելու նպատակով ապրիլի  25-ին ժամը  09.00-ից  մինչև  ժամը 18.00-ն  կդադարեցվի  Սյունիքի  մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ և  Ձորք  թաղամասերի գազասպառողների  գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: 

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: