01/19/2026

Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել

Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել

Ստամբուլի Սուլթանհամեդի հրապարակում ոստիկանները թույլ չեն տվել կազմակերպիչներին իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը։

Ինչպես Ստամբուլից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Ստամբուլի Սուլթանահմեդի հրապարակում հավաքված մեծ թվով ոստիկաններ արգելել են իրականացնել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նվիրված հիշատակի միջոցառումը։

Ոստիկանները ամբողջ տարածքով հերթապահել են եւ թույլ չեն տվել, որեւէ մեկը փորձի ինչ-որ միջոցառում անել։

Այս տարի եւս սգո միջոցառումը փորձել էր կազմակերպել Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը։

Կազմակերպիչները հայտնել են, որ խնդրի հետ կապված հանդես կգան մամուլի ասուլիսով։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: