01/19/2026

Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը

Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ին կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ինԿոնդի Սբ Հովհաննես եկեղեցումհուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:  

Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953թ. մայիսի 16-ին Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, 1970-1975թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976թ.՝ աշխատելով որպես «Երեկոյան Երեւան» թերթի թղթակից:1995-2001թթ. եղել է «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: