01/19/2026

ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Ապրիլի 23-ին Սյունիքի մարզի Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 4 ավագ և Կապանի թիվ 2 ավագ դպրոցներում մաթեմատիկայի համաժամանակյա առցանց դաս անցկացվեց, որին հետևեցին նաև ԿԳՆ և ԾԻԳ-ի ներկայացուցիչները:

58381760 2326935004051603 4091610331225260032 o

Դասի թեման կոմպլեքս թվերի ամփոփումն էր, որը պատրաստել էր Սիսիանի ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Բելլա Թամրազովան և ՏՀՏ մասով՝ Շինուհայրի միջն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Հարություն Հարությունյանը: Տեխնիկական և կազմակերպչական մասերով աջակցել են ԾԻԳ-ի ՏՀՏ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի վերապատրաստողներ Ալբերտ Աբրահամյանը, Նինել Նահապետյանը և Սիրուն Սնեցունցը, Գորիսում՝ մաթեմատիկայի ուսուցիչ Սամվել Կոստանդյանը և Կապանում՝ դպրոցի ինգորմատիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Ավանեսյանը: Մաթեմատիկայի ուսուցչուհին նախապես տրամադրել էր դասի պլանը, ընթացքը և հայտորոշիչ թեստերը Հ. Հարությունյանին, որը Google -ի MindMup ծրագրով պատրաստել էր դասի սցենարը, Quizizz ծրագրով՝ հայտորոշիչ թեստերը և Kahoot ծրագրով դասի քվեարկությունը:

58461164 2326934887384948 6797401068704628736 oԴասն անցավ բավականին հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ, թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները և թե՛ հետևորդները գոհ էին արդյունքից և մտադիր են այն դարձնել շարունակական: 
ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

 

sisian.info

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: