|
Կառավարության նիստի սկզբում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևոր լուր հայտնեց. «Երեկ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից, այսինքն՝ աղջկանից տրվել է մորը: Մի կտորը վերցվում է, փոխպատվաստվում այն մարդուն, ում լյարդը չի աշխատում: Վիրահատությունը կատարվել է ռուս գործընկերների օգնությամբ՝ մեր նախարարության աջակցությամբ: Սա զարգացնելու ենք, քանի որ երիկամի ու լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտներ ունենք»,- ասաց նա: |

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































