01/19/2026

Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի

Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի

«10 օր առաջ ավտոներկրողները եկել էին ԱԺ հանդիպման։ Խնդիրն այն էր, որ երկրորդ մեքենան ներմուծելիս, երբ նվիրատվություն էր կատարվում, դրա հետ կապված հարկային բեռ էր առաջանում , որը միլիոնավոր դրամների էր հասնում՝ կախված մեդքենայի արժեքից։ ՊԵԿ-ը համապատասխան ծանուցագրեր էր ուղարկել մեր քաղաքացիներին՝ ծանուցելով, որ այդպիսի բեռ է առաջանալու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը նշեց, որ դիմել է ՊԵԿ նախագահին և նրանից պատասխան ստացել, որ Հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծը գտնվում է ԱԺ-ում,չ ենք կարող փոփոխություններ անել, սակայն հետադարձ ուժով կտարածվի, որ այդ վարչարարությունը չիրականացվի։ «Այսինքն ՊԵԿ-ը կծանուցի, սակայն հարկային բեռ չի առաջանա․Այդ հարցը լուծված է»,-նշեց նա։

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: