01/19/2026

Վարչապետը հորդորեց փոխել մշակույթի ոլորտի ողջ քաղաքականությունը

Վարչապետը հորդորեց փոխել մշակույթի ոլորտի ողջ քաղաքականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ Հայաստանում ապրելով, աշխատելով ու սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու շանս ունենան:

Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում:

«Մշակույթի ոլորտում մեր ամբողջ քաղաքականությունը պետք է փոխենք, և պետք է այլ տրամաբանության վրա դնենք: Օրինակ` երաժշտության ասպարեզում մենք այսօր ունենք երիտասարդ այնպիսի անուններ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և այլն, և մենք պետք է մի պարզ հարցի պատասխանենք` ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանային, որպեսզի դառնային աշխարհահռչակ երաժիշտներ: Սա շատ պարզ, գործնական խնդիր է, որը պետք է լուծենք: Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի Հայաստանում մարդիկ ապրելով, աշխատելով, սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու շանս ունենան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ գուցե խնդիրը սկսվում է երաժշտական դպրոցներից ու այդ դպրոցների համակարգի գործարկման ձևից:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: