01/19/2026

Հայաստանը շուտով կստանա ռուսական «Տոր» ԶՀԿ-ներ. «Զինուժ»

Հայաստանը շուտով կստանա ռուսական «Տոր» ԶՀԿ-ներ. «Զինուժ»

Հայաստանի զինված ուժերն առաջիկա ամիսներին կստանան ռուսական «Տոր» զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է «Զինուժը»՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության իր աղբյուրը: Այդ համակարգերի ռազմական հնարավորությունները մեկնաբանել է հանրապետության ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Պողոսյանը: ««Տոր» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմով անգամ առանց անձնակազմի մասնակցության, պայքար մղել ցանկացած սպեկտրի օդային հարձակման դեմ»,- ասել է Պողոսյանը: 

www.aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: