01/19/2026

Հանրապետության մի շարք վայրերում ապրիլի 26-ին գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ կատարելու նպատակով

Հանրապետության մի շարք վայրերում ապրիլի 26-ին գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ կատարելու նպատակով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով  ապրիլի   26 -ին ժամը  10.00-ից  մինչև  ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի առանձնատների և «Գրին Ընդ Ռեդ» ՍՊԸ-ի, ապրիլի  26 -ին ժամը  10.00-ից  մինչև  ժամը 12.00-ն` Սյունիքի  մարզի Գորիս քաղաքի Վանքի տափ 6-րդ թաղամասի,  ժամը՝ 14.00-ից  մինչև  ժամը 16.00-ն  Սյունիքի  մարզի Հարթաշեն համայնքի, իսկ  ժամը՝ 10.00-ից  մինչև  ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի  գազասպառողների  գազամատակարարումը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: