01/19/2026

Համերգ՝ նվիրված Գուսան Աշոտին

Համերգ՝ նվիրված Գուսան Աշոտին

Այսօր՝ ապրիլի 25-ին, Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Գուսան Աշոտի ծննդյան օրվան նվիրված համերգ:

Գուսան Աշոտի անվան ժողգործիքների համույթի մենակատարների՝ Արթուր Դադալյանի, Անուշ Ներսիսյանի, Վանուհի Խաչատրյանի, Տաթեւիկ Կարապետյանի, Վաչե Մանվելյանի կատարմամբ հնչեցին Ամենայն հայոց գուսանի երգերը:

Այսօր անհնար է պատկերացնել մեր երգարվեստը առանց Գուսան Աշոտի ստեղծագործությունների:

Գուսան Աշոտը Սյունյաց աշխարհի (եւ ոչ միայն) գանձերից է:

Եվ պատահական չէ, որ ժամանակին Ավետիք Իսահակյանը նկատել է դեռեւս սկսնակ Աշուղի տաղանդը՝ ասելով. «…Երբ լսեցի երիտասարդ աշուղ Աշոտի երգերը…հուզվեցի եւ ասացի՝ փառք Աստծուն… Սյունյաց Գողթանի ոգին կենդանացել է»:

 

«Սյունյաց երկիր»

Լուսանկարները՝ Ռոմելա Առուշանյանի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: