01/19/2026

Մոսկվան անգամ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, կարծում եմ՝ Երևանը պետք է արձագանքեր. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվան անգամ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, կարծում եմ՝ Երևանը պետք է արձագանքեր. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվան անգամ «ցեղասպանություն» բառը չարտասանեց, կարծում եմ՝ Երևանը պետք է արձագանքեր: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այս տարի ապրիլի 24-ին Ռուսաստանն ու Հունաստանը որևէ հայտարարությամբ հանդես չեկան Հայոց ցեղասպանության հետ կապված:

«Երևանը պետք է արձագանքեր, որովհետև Պետդուման ճանաչել է, այսինքն՝ պետական մակարդակով Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այն, որ ԱՄՆ-ն չի արտաբերում «ցեղասպանություն» բառը, հասկանալի է, պետական քաղաքականությունը դա չի ենթադրում, ընդունված չէ, ճանաչված չէ երկրի կողմից»,- հավելեց Մարտիրոսյանը:

Քաղաքագետը, միաժամանակ, ուշադրություն հրավիրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող երեկվա հայտարարության վրա՝ այն «խայտառակ» որակելով:

«Նա ասում է, որ մենք շարունակում ենք պատրաստ լինել առանց նախապայմանների Թուրքիայի հետ շփման: Իսկ ինչո՞ւ առանց նախապայմանների, բա արժանապատվությունը որտե՞ղ է: Լա՛վ, առաջ էինք անարժանապատիվ, հիմա՞ էլ ենք անարժանապատիվ: Այսինքն՝ Կառավարությունից արժանապատիվ հայտարարություններ սկսել են անել միայն վարչապետն ու պաշտպանության նախարա՞րը»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

ԱԳ նախարարին, սակայն, քաղաքագետը չի մեղադրում, քանի որ կարծում է՝ նա արտաքին քաղաքականություն չի մշակում. «Նա ընդամենը խոսնակ է, ընդ որում՝ շատ զգույշ խոսնակ՝ այս արտգործնախարարի պարագայում»: Մանրամասները՝ տեսանյութում:  

factor.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: