01/19/2026

Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեպանը Սյունիքում

Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեպանը Սյունիքում

Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետի հրավերով մարզ այցելեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը։

Սյունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ լեհ դիվանագետն ու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ավարտին Լեհաստանի դեսպանն ընդունեց Սյունիքի մարզպետի հրավերը` մասնակցելու ապրիլի 27-ին մարզկենտրոն Կապանում «Քաղաքացու օրվա» շրջանակներում անցկացվող միջոցառումներին։

Հանդիպումից հետո լեհ դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ի՞նչ է ձեռնարկում ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը լեհական մշակույթը մեր երկրում, մասնավորապես Սյունիքի մարզում տարածելու ուղղությամբ»,- «Սյունյաց երկրի» հարցին պատասխանելով Պ. Չեպլակը նշեց, որ այժմ կինոփառատոների եւ թատերական «Արմմոնո» փառատոնի շրջանակում պրոպագանդվում են լեհական կինոն եւ թատրոնը, մտածում է նաեւ մարզերի գրադարանների միջոցով տարածել լեհական գրականության նմուշները։

Դեսպանը նաեւ հայտնեց, որ իր այցը ճանաչողական է, ինչի շրջանակում նախատեսել է ծանոթանալ մարզի պատմամշակութային հուշարձաններին, նաեւ Սյունիքում տուրիզմը զարգացնելու հնարավորություններին։

Իսկ իր առաջին տպավորությունն այն է, որ Սյունիքի բնությունը եւ լանդշաֆտը կարող են հետաքրքրել օտարերկրացի այցելուներին։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: