01/19/2026

Մեղրի ԱՏԳ-ի արդյունավետության հարցը ներառված չէ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում. փոխնախարար

Մեղրի ԱՏԳ-ի արդյունավետության հարցը ներառված չէ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում. փոխնախարար

Հայաստանի եւ Իրանի սահմանին Մեղրի ազատ տնտեսական գոտու արդյունավետության հարցը ներառված չէ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նսիտի օրակարգում: Տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտնեց ՌԴ տնտեսական զարգաացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը:

Փոխնախարարը դժվարացավ նշել այն պատճառները, թե ինչու գոտու գործարկման սպասելիքները չեն արդարացել:

«Գաղափարը նրանում էր, որպեսզի բիզնեսի համար որոշակի առավելություններ ստեղծվեին: Եթե դա տեղի չի ունենում, պետք է ուշադիր նայել պատճառներին, թե ինչու հետաքրքրություն չկա: Գուցե բիզնեսն աջակցություն չունի կամ մեկ այլ բան», - ասաց Տիմուր Մաքսիմովը: Նա հիշեցրեց, որ ներկայումս ԵՏՄ երկրներում Իրանի հետ ժամանակավոր արտոնյալ համաձայնագրի վավերացման գործընթաց է ընթանում:

«Ըստ էության իրավական շրջանակը պետք է հարմարավետ ռեժիմ ստեղծի: Վավերացմանը զուգընթաց բիզնեսի մոտ առարկայական հետաքրքրություն կառաջանա», -ասաց Մաքսիմովը: Նրա խոսքով՝ դա լավ օրինակ է, թե ինչպես պետք է  ԵՏՄ-ի միջազգային ակտիվությունը կազմնակերպության անդամների համար պայմանների բարելավում ստեղծի, իսկ ԵՏՄ շուկային Իրանի հասանելիության պայմանների բարելավումը պետք է խթանի տնտեսական ակտիվությունը:

«Իրանը մեծ շուկա ունի: Ներկայումս երկիրը արտաքին ազդեցության տակ է, ինչը լուրջ խոչընդոտ է արտաքին տնտեսական գործունեության համար:

Համաձայնագրի վավերացումը միությանը որոշակի առավելություն է տալիս, իսկ Հայաստանին առավել եւս՝ նա ընդհանուր սահման ունի եւ միության առեւտուրը  կարող է Հայաստանի տարածքով իրականանալ: Իրանի շուկան մեծ է, իսկ միությունը պահանջարկը բավարարելու հնարավորություն ունի», - նշեց փոխնախարարը:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: