01/19/2026

Այսօր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

Այսօր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է:

Քյարամը կդառնար 23 տարեկան:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ հարձակումն առաջինը դիմագրավողների մեջ է եղել նաև Քյարամը:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն չցանկանալով շատ զոհեր տալ, Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հետ քաշվել, սակայն Քյարամ Սլոյանը միակն է եղել, որ չի ենթարկվել կապիտանին: Մնալով հրամանատարի կողքին՝ մինչև վերջ կռվել է և հերոսաբար նահատակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանցիները, ԴԱԻՇ ահաբեկիչների օրինակով, գլխատել էին ազգությամբ եզդի զինվորի գլուխն ու տարել հետները՝ լուսանկարվելով ու որպես հաղթական ավար՝ ցույց տվել սահմանային գյուղերի բնակիչներին:

Քյարամը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: