01/19/2026

Շրի Լանկայում 15 մարդ է զոհվել փոխհրաձգության հետևանքով

Շրի Լանկայում 15 մարդ է զոհվել փոխհրաձգության հետևանքով

Շրի Լանկայի արևելքում մահմեդական գրոհայինների ենթադրյալ թաքստոցի պայթյունի ու դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել, որոնցից 6-ը երեխաներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածներից 3-ը կին են, որոնք ենթադրաբար եղել են գրոհայինների ընտանիքիների անդամները:

Բնակիչները նշել են, որ լսել են պայթյուններ, որոնց հաջորդել է մի քանի ժամ տևողությամբ փոխհրաձգությունը:

Ընդհարումը տեղի է ունեցել Սայնտամարուտուում, գրեթե միաժամանակ ուժային կառույցները հայտնել են հարևան քաղաքում մեկ այլ գրոհի մասին, որի ընթացքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարք և պայթուցիկ նյութեր:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: