01/19/2026

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 28-ին, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հայաստանում քամին կլինի հարավ-արևելյան՝ 4-6 մ/վրկ և օդի ջերմաստիճանն ապրիլի 27-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ 

Երևան քաղաքում՝ ապրիլի 27-ի ցերեկը, 28-ին, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: