01/19/2026

Այսօր՝ Քյարամ Սլոյանի ծննդյան օրը, Ապրիլյան պատերազմի 4 հերոսներին նվիրված հուշաքար բացվեց (լուսանկարներ)

Այսօր՝ Քյարամ Սլոյանի ծննդյան օրը, Ապրիլյան պատերազմի 4 հերոսներին նվիրված հուշաքար բացվեց (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 27-ին՝ ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրը, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում հանդիսավոր բացվեց 2016թ ապրիլի 2-ին 116 մարտական դիրքում զոհված Քյարամ Սլոյանին, Անդրանիկ Զոհրաբյանին, Ռոբերտ Աբաջյանին, Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշակոթող։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը։

Նրա խոսքով՝ հուշակոթողն օծեց Արագածոտնի մարզի Սաղմոսավանի և Արտաշավանի հոգևոր հովիվը, որից հետո տեղի ունեցավ Արտաշավան գյուղի՝ Քյարամ Սլոյանի անվան թաղամասի ցուցատախտակի բացումը։

«Այսօր միջոցառում տեղի ունեցավ նաև Քյարամի հարազատ դպրոցում, որը կազմակերպել էր դպրոցի անձնակազմը»,-պատմեց Համիկ Սլոյանը։

Հիշեցնենք՝ Քյարամ Սլոյանը եղել է Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նա ծառայում էր Արցախի հյուսիս-արևելյան սահմանագծում՝ Մարտակերտում:



tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: