01/19/2026

Դավիթ Թովմասյանի խոսքը՝ Աշխատանքի անվտանգության միջազգային օրվա կապակցությամբ

Դավիթ Թովմասյանի խոսքը՝ Աշխատանքի անվտանգության միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ

Արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 28-ը օրացույցում հիշատակվում է, որպես Աշխատանքի անվտանգության միջազգային օր: 

Աշխատավայրում աշխատակիցների անվտանգության ապահովումն ու առողջության պահպանումը պետք է առաջնայինն ու կարևորագույնը լինի: Կապանի լեռնահարստացման կոմբինատում առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելն ու դրանք բարելավելը, ինչպես նաև դժբախտ դեպքերի ու մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանն ուղղված հետևողական աշխատանքներն ամենօրյա բնույթ են կրում: 
Անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալուց բացի, պետք է գիտակցենք, որ ամեն վրիպում աշխատավայրում կարող է հանգեցնել դժբախտ պատահարների, ուստի զգոնությունն ու սահմանված անվտանգության նորմերի պահպանումը յուրաքանչյուրս պարտավոր ենք խստագույնս կատարել: 

Շնորհավորում եմ բոլորիս աշխատանքի անվտանգության միջազգային օրվա կապակցությամբ: Թող աշխատավայրում միմիայն հաջողություններ ու ձեռքբերումներ ունենաք: Եղեք առողջ:

Հարգանքով՝

Դավիթ Թովմասյան

Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: