01/19/2026

Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաների Զատիկը

Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաների Զատիկը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է այն հավատացյալներին, որոնք ապրիլի 28-ին նշում են քրիստոնեական գլխավոր տոնը՝ Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արևելյան եկեղեցիների մեր եղբայրներին ու քույրերին, որոնք հուլյան տոմարով նշում են Զատկի տոնը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, ուղղում եմ իմ սրտագին շնորհավորանքները։ Հարություն առած Տերը թող նրանց լցնի լույսով և խաղաղությամբ»,- հայտարարել է Հռոմի պապը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտից հետո շնորհավորելով  «բոլոր արևելյան կաթոլիկների և ուղղափառների» Զատիկը։

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: