01/19/2026

Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը

Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը

Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար: Վկայակոչելով ՏԱՍ գործակալությունը, այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան այցին ընդառաջ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազային ոլորտում: Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ, պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը»,- ասել է նա:

ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Գազի առք ու վաճառքի մասին պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ պահին գործում է «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև լրացուցիչ համաձայնագիրը, որին համապատասխան որոշվում է Հայաստանի համար գազի սակագինը 2019 թվականին:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: