01/19/2026

Կրթության եւ գիտության նախարարը հանդիպել է Կապանի ուսանողների հետ

Կրթության եւ գիտության նախարարը հանդիպել է Կապանի ուսանողների հետ

Ապրիլի 27-ին «Քաղաքացու օրը» միջոցառումների շրջանակում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Իրազեկ ուսանող» թեմայով, որը  «Ռեստարտ» խմբի անդամների եւ մասնաճյուղի ուսանողության, դասախոսական կազմի եւ տնօրինության հետ էր:   «Ռեստարտ»-ը ներկայացրեց իր գործունեությունը, արված գործերը, առաջիկա ծրագրերը:  Այնուհետեւ՝ քննարկումների միջոցով, ուսանողները բարձրաձայնեցին մի շարք խնդիրների մասին՝ ուսման ոչ մատչելի վճարներ, ուսումնական վատ ծրագրեր, գործնական աշխատանքի պակաս, ուսումնական գույքի եւ լաբորատոր սարքավորումների ոչ բարվոք ու ոչ արդիական վիճակ… 

Ներկայացվեցին նաեւ մասնաճյուղի գործունեության մի շարք դրական դրսեւորումները:

Ապա խմբային քննարկումների արդյունքում ուսանողները ներկայացրեցին խնդիրների լուծման իրենց տեսակետները եւ մոտեցումները:

Հանդիպման ավարտին ուսանողությանն այցելեցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, այլ պաշտոնյաներ:

Նախարարը հորդորեց «Ռեստարտ» թիմի անդամներին՝ նախարարություն ներկայացնել հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են մասնաճյուղի ուսանողներին:

Մարիամ Սարգսյան 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: