01/19/2026

Ռուսաստանը եւ Իրանը կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ

Ռուսաստանը եւ Իրանը կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ

Ռուսաստանը եւ Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում: Այդ մասին հայտնել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիի հայտարարությունը:

«Ելնելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) հետ կայացած բանակցություններից՝ (իրանական) ուժերն այս տարի նավատորմ կուղարկեն Իրանի հարավային տարածաշրջաններ»,-գործակալությունը մեջբերում Է Խանզադիի խոսքը: Իրանցի հրամանատարը նաեւ հավելել Է, որ Իրանի եւ Ռուսաստանի նավատորմերը կշարունակեն համագործակցությունը «օպերատիվ, կրթական եւ տեխնիկական տարբեր հարցերի» շուրջ: Ավելի վաղ հունվարին Խանզադին հայտարարել Է, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստվում են Ռուսաստանի ՌԾՆ-ի հետ համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնել Կասպից ծովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: