01/19/2026

Հակառակորդը կրակել է Բաղանիս գյուղի հարակից հատվածի ուղղությամբ

Հակառակորդը կրակել է Բաղանիս գյուղի հարակից հատվածի ուղղությամբ

Այսօր՝ ժամը 13։00-ից 14։00-ի հատվածում, հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում։

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը.

«Կրակոցները եղել են մոտ 40 րոպե տևողությամբ։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակել են ճանապարհի վրա։ Վիճակը նորմալ է, հանգիստ է։ Ճանապարհը բաց է, բարեբախտաբար, մեքենաները չեն տուժել», - ասաց Նարեկ Սահակյանը։

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: