01/19/2026

ԸՆՏՐԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ԸՆՏՐԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Ապրիլի 26-ին Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ <<Ընթերցման օլիմպիադա – 2019>>-ի մարզային փուլը, որին մարզի բոլոր համայնքներից 45 հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի 83 աշակերտ մասնակցեց:

Օլիմպիադայի արդյունքների ամփոփումից պարզ դարձավ, որ դրա հանրապետական փուլին Սյունիքից կմասնակցեն Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհիներ Աննա Մարտիրոսյանը եւ Արփինե Պողոսյանը ու Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցից Ինեսա Օհանյանը:

Ընթերցման օլիմպիադան անցկացվում է երեք փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, եւ դրան մասնակցում են Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները: Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գրքից հատված կարդաց, այնուհետեւ ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները 2-րդ փուլում ընթերցեցին հատված ժյուրիի ընտրած գրքից: Աշակերտի ընտրած եւ հանձնաժողովի առաջարկած գրքերը գեղարվեստական են:

Մարզային փուլի հաղթողներն իրենց մրցանակները կստանան մայրաքաղաքում՝ հանրապետական փուլի ժամանակ, որը կկայանա մայիսին:

Աշակերտներին գնահատելիս՝ որպես չափանիշներ, հաշվի են առնվում սահուն ընթերցումը, ճիշտ շեշտադրումը, արտահայտչականությունը եւ գիրքն ամբողջապես ընթերցած լինելը: 

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: