01/19/2026

Արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնելով սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը՝ կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը. Գագիկ Հարությունյան

Արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնելով սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը՝ կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը. Գագիկ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ առաջին քննարկումը:

Այս մասին քննարկման ժամանակ ասաց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
 «Այս նախաձեռնության իրացման արդյունքում տարեկան 800 մլն դրամի սահմաններում կունենանք կոմունիկացիոն ծախսերի կրճատման հնարավորություն: Այս ամենը շատ կարճ ժամանակահատվածում վերադարձվելու է և միաժամանակ ապահովելու է մեծ, նոր հնարավորություններ արդյունավետ արդարադատության համար: Բոլոր աշխատանքները, որոնք արտացոլված են որպես ռազմավարական ուղղություններ՝ ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը: Պետք է արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, քանի որ դրա շնորհիվ կթուլացնենք կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ այս բոլոր քայլերն ուղղված են արդյունավետ արդարադատությանը:
 
armenpress.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: