01/19/2026

Սյունիքի մի շարք համայնքներ վաղը ջուր չեն ունենա

Սյունիքի մի շարք համայնքներ վաղը ջուր չեն ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,  ապրիլի 30-ին ժամը 11.00-ից 20.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Սաթյան, Բակունց,  Մամիկոնյան, Խորենացի, Սյունիք և Անկախություն փողոցների, Արևշատ, Վանքի Տափ, Արեգունի, Սալքար և 6-րդ թաղամասերի, 5-րդ թաղամասի 1-8 շենքերի, Յոլյան նրբանցքների, ինչպես նաև Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Քարաշեն, Հարթաշեն, Իշխանասար, Հացավան, Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր գյուղերի, Տաթևեր ճոպանուղու և հարակից զորամասերի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուր` Panorama.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: