01/19/2026

Քննարկումներ կան, որպեսզի ավագ դպրոցների աշակերտները կարողանան ՆԶՊ-ն անցնել զորանոցային և վրանային պայմաններում. Արայիկ Հարությունյան

Քննարկումներ կան, որպեսզի ավագ դպրոցների աշակերտները կարողանան ՆԶՊ-ն անցնել զորանոցային և վրանային պայմաններում. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեկնաբանել է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը և նշել է, որ այս հարցում ուսուցիչների վերապատրաստելու խդնիր կա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այլևս դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու «սովորությունը», սակայն այս առարկայի մասով շատ հարցեր կան, որոնք պետք է վերանայվեն:
 
Նախարարը նաև խոսել է ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստվածություն) առարկայի մասին և նշել, որ այս պահին քննարկումներ կան, որպեսզի ավագ դպրոցների աշակերտները կարողանան զորանոցային և վրանային պայմաններում ձեռք բերել որոշակի հմտություններ:

Կրթության նախարարը ասաց, որ Երկրապահ կամավորական միությունը դպրոցից անկախ կառույց է և այդպես էլ կմնա:

Նա խոսել է նաև աշակերտների հագուստի մասին, սակայն նշել է, որ կարծում է, որ սև և սպիտակ հագուստ պարտադրաբար կրելը կեղծ օրակարգ է և կրթության որակի վրա չի անդրադառնում:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: