01/19/2026

ԿԱՊԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՄԱՎՈՐ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՀԱՆՁՆԵԼ

ԿԱՊԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՄԱՎՈՐ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՀԱՆՁՆԵԼ
«Զինանոց-2019» և «Նայոմնիկ» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ համալիր միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 25-ին, ժամը 21.50-ին, բաժին է ներկայացել Սյունիք բնակավայրի մի բնակիչ և կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի «Մոսին» տիպի ակոսափող հրացան, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 234 և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 36 փամփուշտ: 

Ըստ վերջինիս հայտարարության՝ զենք-զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Փիրուլու» կոչվող տարածքի կիսաքանդ շինության փլատակների տակից, բանջարեղեն հավաքելու ժամանակ, և անմիջապես ներկայացրել է բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: 

ՀՀ Ոստիկանություն
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: