01/19/2026

Վարորդական իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններ կլինեն

Վարորդական իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններ կլինեն

Վարորդական իրավունքի համար նախատեսված քննությունը կանցկացվի և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում։

Վարորդական վկայականների տրամադրման կարգում առաջիկայում մի շարք փոփոխություններ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։

 

Փոփոխությունները, ըստ նրա, պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ–ն ընդունել է մինչև հունիսի 1–ը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի ճանապարհային քարտեզներին միանալու պարտավորություն։

«Սրա արդյունքում մի շարք օրենքներում և որոշումներում կիրականացվեն փոփոխություններ, մասնավորապես` կլինի փոփոխություն որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի կարգի, ձևի հարցում։ Օրինակ` եթե ներկայիս պայմաններում քաղաքացուն A, B, C կարգի վարորդական իրավունք տրամադրելու համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել, ապա այժմ C կարգի վարորդական իրավունք ստանալու համար վարորդները պետք է դա անեն»,–ասաց նա։

Բացի այդ, Տոնոյանի խոսքով, մի շարք քննություններ պետք է անցկացվեն երթևեկության իրական պայմաններում. Օրինակ` եթե այսօր քննությունն անցկացվում է կա՛մ ավտոհրապարակում, կա՛մ երթևեկության իրական պայմաններում, ապա հունիսի 1–ից քննությունը նախատեսվում է անցկացնել և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: