01/19/2026

Իմ արխիվը տատս է` Սիրանույշը. Փայլանը Էրդողանին

Իմ արխիվը տատս է` Սիրանույշը. Փայլանը Էրդողանին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական և մերժողական հայտարարություններին, որոնցում կոչ էր անում  Հայաստանին և ցեղասպանությունը ճանաչող երկրներին` բացել արխիվները:

«Էրդողանն ասաց. «Իրականությունը փնտրելու վայրը արխիվներն են»: Անատոլիայի ցանկացած հայ է արխիվ, մի փաստաթուղթ: Իմ փաստաթուղթն էլ, արխիվն էլ տատս էր` Սիրանույշը: Ամեն տան մեջ Սիրանույշները թոռներին պատմել են մեծ աղետի ժամանակ վերապրածի մասին: Եթե պատրաստ եք լսել, եկեք պատմենք: Մեր փաստաթղթերով: Թուրքերեն»,- գրել է Փայլանն իր թվիթերյան էջում:

yerkir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: